Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Արյունաբանություն

Փայծաղ. բուժե՞լ, թե՞ հեռացնել

Փայծաղ. բուժե՞լ, թե՞ հեռացնել

Ինձ մոտ բժիշկներն ախտորոշել են փայծաղի մեծացում և առաջարկում են հեռացնել այն: Սակայն ես չեմ ցանկանում վիրահատվել: Ժողովրդական ի՞նչ միջոցներ կան դրա դեմ:  Գ.Նալբանդյան, ք.Երևան

 

Ամենից առաջ, փայծաղն արյունաստեղծ օրգան է և այդ մասին ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ: Ու, չնայած բուժաշխատողները մշտապես պացիենտներին ներշնչում են, թե փայծաղն այնքան էլ կենսական կարևոր օրգաններին չի դասվում և, որ դրա բնածին բացակայությունը կամ էլ վիրահատության միջոցով հեռացումը խոր հետք չի թողնում օրգանիզմի կենսունակության և աճի վրա, այնքան էլ ճիշտ չէ: Մարդու մոտ իրենց տեղում պետք է լինեն բնության կողմից տրված բոլոր օրգանները և, յուրաքանչյուր օրգան ունի իր կենսական նշանակությունը:

 

Գիտականորեն հաստատված փաստ է, որ մարդկանց գրեթե 50%-ի, ում մոտ մանկական հասակում հեռացվել է փայծաղը, կյանքի տևողությունը կազմում է ընդամենը 50 տարի: Փայծաղի հեռացման հետ կտրուկ նվազում է օրգանիզմի պաշտպանական հատկությունները, դրսևորվում մրսածության, ծանր բորբոքային հիվանդությունների նկատմամբ բարձր հակվածություն:

 

Հիվանդություններն ընթանում են սուր կերպով և հաճախ ուղեկցվում արյան վարակմամբ (սեպսիս): Փայծաղի հեռացումը հանգեցնում է նաև իմունիտետի իջեցմամբ, որի ամրապնդման համար ամբողջ կյանքում հարկ է ընդունել դեղպատրաստուկներ` անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Եվ ստացվում է այնպես, որ ապրելու համար հարկ է ամեն օր պայքարել: 

 

Օրգանիզմում ոչ մի օրգան ավելորդ չէ և բոլորն էլ փոխկապակցված են միմյանց հետ: Փայծաղի հիվանդություն հազվադեպ է հանդիպում, սակայն, քանի որ փայծաղն արյունաստեղծ օրգան է, անհրաժեշտ է վերականգնել դրա գործառույթը և ճիշտ աշխատանքը, հատկապես, արյունատար համակարգի միջոցով:

 

Փայծաղի բուժման կարևոր բաղադրատարրերից են մեղվի մայրական կաթն ու ակնամոմը:

 

Մի շտապեք վիրահատության գնալ: Ժողովրդական բժշկությունը մի քանի բաղադրատոմսեր է առաջարկում այս կենսական կարևոր օրգանի բուժման համար: Ինքնստինքյան, յուրաքանչյուր վիրահատություն արյան կորուստ է, առավել ևս փայծաղը: Հեռացնելով այն մարդը մշտապես տառապում է օրգանիզմում արյան անբավարարությունից:

 

Ի դեպ, հարկ է նշել, որ լյարդը նույնպես արյունաստեղծ օրգան է և, եթե փայծաղը հեռացվի, ապա պատկերացրեք, թե ինչպիսի ծանրաբեռնվածություն կընկնի լյարդի վրա:

 

  • Փայծաղի հիվանդությունների կանխարգելման համար շատ օգտակար է մասուրը: 2 ճաշի գդալ չոր պտուղների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել թեյի պես և խմել օրական 3 անգամ, ուտելուց հետո:
  • Հավասար քանակությամբ վերցնել վաղենակի և հազարտերևուկի ծաղիկները: 20 գ խառնուրդի վրա լցնել 0,5 լ եռացրած ջուր, թրմել 40րոպե, քամել: Ընդունել օրը 2 անգամ, 0,5 բաժակ, ուտելուց 20 րոպե առաջ:
  • Մանր քերիչով անցկացնել բազուկը, գազարն ու բողկը և դրանցից հյութ քամել: Հավասար քանակությամբ հյութը լցնել մուգ գույնի ապակյա շշի մեջ և 3 ժամով դնել միջին ջերմաստիճանի ջեռոցում: Ընդունել օրական 3 անգամ, 1-ական ճաշի գդալ: Բուժման կուրսը 2-3 ամիս է:
  • 1 թեյի գդալ մանրացրած օշինդրի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, 20-40 րոպե թրմել տաք տեղում, քամել: Փայծաղի հիվանդության ախտանիշների դեպքում թուրմն ընդունել օրական 3 անգամ, 1/4 բաժակ, ուտելուց 30 րոպե առաջ: Համի լավացման համար կարելի է մի քիչ մեղր ավելացնել:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

03.02.2015

Հարգելի Anna, Դուք նշում եք մի քանի լրիվ տարբեր հիվանդություններ, որոնք կապված չեն միմյանց հետ և պահանջում են առանձին բուժում: Ինչ վերաբերում է ջերմությանը և թուլությանը,ապա ամենայն հավանականությամբ դրանք օրգանիզմում ինֆեկցիոն պրոցեսի կամ բորբոքման նշան են: Խորհուրդ ենք տալիս նախ զբաղվել Ձեր արդեն առկա հիվանդություններով: Պետք է անպայման պարզել փայծաղի մեծացման պատճառը: Հնարավոր է նշված խնդիրները լուծելուց հետո ջերմությունը և թուլությունը անցնեն:

Anna

26.01.2015

barev dez mi harc unem es mist jermumem 37u5 u sat tuylem hetazotvelem analizner em tvel bayc vo4mi bab 4em parze erikami kistaem heracrel bayc noric krknvela dra het mektex paycaxsa mecace dvaraner@ MECACELA EROZIA XNDRUM EM MI XORURD TVEQ

Մեդ-Պրակտիկ

12.01.2015

Հարգելի ANNA, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կորձենք օգնել Ձեզ:

ANNA

18.12.2014

BAREV DEZ MI HARC UNEM AN@NDHAT STUGUMNERI CAMANAK PARZVEL E VOR PAYCAXS MECACELA UZUMEM IMANAM DRA HETEVANQOVA ARYAN TOKOS@ IJEL 190 I POXAREN 90A DARE U JERMUTYUN UNEM 7 7U 4 6 AMIS ARAJ VIRAHATVELEM ERIKAMI KISTA EN HERACREL AN@NDHAD CAVER UNEM HODACAVEL UNEM XNDRUM EM IN4 XORHURD KTAQ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. ե՞րբ դիմել արյունաբանի
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. ե՞րբ դիմել արյունաբանի

Արյունը հեղուկ հյուսվածք է, որը խիստ կենսական նշանակություն ունի բոլոր օրգան համակարգերի գործունեության համար, և հետևաբար նրանում առկա շեղումներն...

Արյան հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Արյան հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Արյան հիվանդությունները մեծ խումբ են կազմում, որոնք կապված են արյան բջիջների կառուցվածքի տարբեր խանգարումների /էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ/, նրանց չափից բարձր կամ ցածր քանակի...

Սակավարյունություն՝ ինչո՞ւ է հետազոտությունն այդքան կարևոր. armeniamedicalcenter.am
Սակավարյունություն՝ ինչո՞ւ է հետազոտությունն այդքան կարևոր. armeniamedicalcenter.am

Բոլորիս հայտնի փաստ է, որ օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար թթվածին է հարկավոր, որը թոքեր թափանցող օդից՝  էրիթրոցիտներում պարունակող հեմոգլոբինի օգնությամբ, հասնում են օրգաններ և հյուսվածքներ...

Թերապիա
Կոագուլոգրամա. armeniamedicalcenter.am
Կոագուլոգրամա. armeniamedicalcenter.am

Կոագուլոգրամա հետազոտությունը հաճախ չի իրականացվում, այն հիմնականում անհրաժեշտ է վիրահատություններից առաջ: Այս տերմինը ծանոթ է նաև հղի կանանց, որոնց մոտ կոագուլոգրաման կատարվում է հղիության յուրաքանչյուր եռամսյակում...

Ախտորոշում
Արյան դոնորները. ո՞վ կարող է արյուն հանձնել և ի՞նչ հաճախականությամբ. 1in.am
Արյան դոնորները. ո՞վ կարող է արյուն հանձնել և ի՞նչ հաճախականությամբ. 1in.am

Արյան դոնորը կամովին հիվանդներին փոխներարկման, ինչպես նաև բուժման պատրաստուկների պատրաստման նպատակով արյուն հանձնող մարդն է: Արյուն կարող են հանձնել 18 տարին լրացած անձինք, ովքեր չունեն...

Երկաթի պակասի 15 նշան
Երկաթի պակասի 15 նշան

Երկաթն անհրաժեշտ է օրգանիզմին  հեմոգլոբինի ստեղծման համար՝ սպիտակուցի, որն օգնում է էրիթրոցիտներին թթվածնով մատակարարել ամբողջ մարմինը: Առանց դրա սկսվում է անեմիա...

Հեմոֆիլիա. ինչպե՞ս է Հայաստանում բուժվում կամ կանխվում այս ծանր հիվանդությունը. ankakh.com
Հեմոֆիլիա. ինչպե՞ս է Հայաստանում բուժվում կամ կանխվում այս ծանր հիվանդությունը. ankakh.com

Հեմոֆիլիան ժառանգական հազվադեպ հիվանդություն է, որով, ըստ վիճակագրության, տառապում է 10 հազարից մեկ մարդ։ Այն գոյություն ունի նաև մեզանում...

Անեմիա.արդյունավետ և անվտանգ թերապիա
Անեմիա.արդյունավետ և անվտանգ թերապիա

Բժիշկներին, գարնան գալուն պես և այնուհետև, դիմում են բազմաթիվ պացիենտներ, գանգատվելով ուժերի անկումից, հոգնելիությունից, իմունիտետի նվազումից, ախորժակի բացակայությունից, եղունգների ու մազերի կոտրտվածությունից...

Բուժում Առողջապահության լրատու 8-9.2012
Բուսակերությունը կարող է անեմիա հրահրել, սակայն փրկել ինֆարկտից
Բուսակերությունը կարող է անեմիա հրահրել, սակայն փրկել ինֆարկտից

Բուսակերները հակված են հենա-շարժական ապարատի, արյան և ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններին, դրա հետ մեկտեղ, նրանք պաշտպանված են սրտային հիվանդություններից, քանի որ նրանց օրգանիզմ խոլեստերին գործնականում չի ներմուծվում, հաղորդել են ռուս գիտնականները...

Սնունդը և առողջությունը Սրտանոթաբանություն Առողջապահության լրատու 1.2011
Հեմանգիոմաները մանկական հասակում
Հեմանգիոմաները մանկական հասակում

Հեմանգիոման անոթային բարորակ գոյացություն է, որն առաջանում է պտղի սաղմնային շրջանում` անոթների ոչ բնականոն զարգացման պատճառով: Այն կազմում է երեխաների փափուկ հյուսվածքների ուռուցքների 50%-ը: Չնայած իրենց բարորակ բնույթին, հեմանգիոմաները...

Առողջապահություն 4.2011

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ